Ցյուրիխում մեկնարկած շախմատային սուպերմրցաշարի կայծակնային մրցումներում հաղթող է ճանաչվել Լևոն Արոնյանը:

Հայ գրոսմայստերը տոնել է երեք հաղթանակ և երկու անգամ ոչ-ոքի խաղացել: Մասնակիցներն ունեն հետևյալ դասավորությունը:

1. Արոնյան 4
2. Կարուանա 3.5
3. Անանդ 3.5
4. Նակամուրա 2
5. Կրամնիկ 1
6. Կարյակին 1