Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց Տատա Սթիլ մրցաշարը: Այսօր տեղի ունեցան վերջին՝ 12-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտությամբ ավարտեց իր ելույթները: Արոնյանը զիջեց Դին Լիրենին:
Վերջին տուրում Վաշյե-Լագրավը հաղթեց Կարուանային, Սոն՝ Վան Վելին, Ջոբավան՝ Ռաջաբովին: Ոչ ոքի ավարտվեցին Կարլսեն - Շարիչ, Վոյտաշեկ - Գիրի և Յիֆան - Իվանչուկ պարտիաները:
Մրացաշարին աղյուսակն ունի հետևյալ վերջնական տեսքը.
1. Կարլսեն – 9 միավոր
2. Վաշյե - Լագրավ – 8.5
3. Գիրի – 8.5
4. Սո – 8.5
5. Լիրեն – 8.5
6. Իվանչուկ – 7.5
7. Կարուանա – 7
8. Ռաջաբով – 6
9. Արոնյան – 5.5
10. Վոյտաշեկ – 5.5
11. Յիֆան – 5
12. Շարիչ – 4.5
13. Վելի– 4
14. Ջոբավա – 3