Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին եւ հռչակավոր գիտնական, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ծնունդով երեւանցի Միխայիլ Պիոտրովսկիին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:

Ավագանու հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին, որի օրակարգում 7 հարց է: