Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Սերժ Սարգսյանը որոշել է.

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80-ամյա հոբելյանի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել՝

 

Վահե Վազգենի ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ՀՊՃՀ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Հարություն Արտաշեսի ԹԵՐԶՅԱՆԻՆ ՀՊՃՀ էլեկտրական մեքենաների և ապարատների ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ