Արմավիրի ավագանին հերթական նիստի ժամանակ միաձայն կողմ քվեարկեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին շնորհված Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):