Արթիկի ավագանին հունիսի 22-ին որոշում կայացրեց զրկել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից: Նիստն արտահերթ էր և ավագանու քննարկման էր ներկայացվել Մանվել Գրիգորյանին՝ Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին այսօր որոշեց՝

-Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից:

-Արթիկ համայնքի ավագանու 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշումը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» ճանաչել ուժը կորցրած:

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 11 անդամներ, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին որոշմանը, դեմ՝ 0 ձեռնպահ՝ 0:

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ