«Մանուշակ» մանկապարտեզում պանտանդառված երեխային փրկած Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանին և դատախազ Վահե Հովհաննիսյանին Արմավիր քաղաքաի ավագանու որոշմամբ շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում:
ԼՈւՐԵՐ.com-ին այս մասին հայտնում է ավագանու անդամ Հայկ Դոլինյանը. «Ոստիկանապետ Արսեն Այվազյանին և դատախազ Վահե Հովհաննիսյանին Արմավիր քաղաքաի ավագանու անդամների միաձայն համաձայնությամբ շնորհվել է պատվավոր քաղաքացու կոչում»,-ասաց Դելինյանը՝ հավելելով, որ դեմ արտահայտվողներ չեն եղել:
Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին, 36-ամյա Արգամ Հովիկյանը շուրջ 4 ժամ պատանդ էր պահել «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին: Նա պահանջում էր նախկին կնոջը: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից:
Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը և նրա տատին: Վնասազերծման պահին Արգամ Հովիկյանը վնասել էր նաև ինքն իրեն: Դեպքի օրը, երբ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է հաջողվել երեխային փրկել, Պողոսյանը պատասխանել էր. «Երեխային փրկողը ձեր աչքի առջև կանգնած է» (մատնացույց անելով Արսեն Այվազյանին)»: