Քիչ առաջ Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը ոստիկանություն հաղորդում է տվել, որ մի խումբ անձինք հարձակվել են իր վրա: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Քաղաքացին ոստիկանության Էջմիածնի բաժնում հաղորդում է տվել, որ մի խումբ անձինք իր նկատմամբ բռնություն են գործադրել»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ քաղաքացու վրա հարձակում գործողները եղել են Արմավիրի դատախազի եղբայրը` Համլետ Ներսիսյանը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ -ի մտերիմները, մասնավորապես՝ «Մրգաստանցի Գևորիկը»: Իսկ վիճաբանությանը պատճառը գումարային խնդիրներն են եղել:
Ռաֆայել Մխիթարյանը նշել է, որ ներկա պահին ոստիկանության Արմավիրի բաժնի շենքի մոտ հավաքվել են վերոհիշյալ անձինք և սպասում են, որպեսզի իրեն տանեն: