Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 23-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում օրև կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Հակառակորդը շարունակում է ակտիվություն ցուցաբերել: Ողջ գիշեր լարված է պահել հակամարտ զորքերի շփման գիծը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության մամուլի հաղորդագրությունից:

 

Սահմանի իրավիճակի մասին տեղեկություններին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


Մարդիկ, ովքեր շարժվում են գաղափարով, հավատամքով' լուծում են իրենց առջև դրված խնդիրները:


Այս մասին ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը, հիշելով «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանի պատմած մի պատմություն.

 

«Արմանը նոր էր վերադարձել ծառայությունից, ասում էր խնդիրներ կան այնտեղ, օրինակ, զինվորներն իրենց հոգևոր կարիքները բավարարելու, աղոթելու անկյուն ունենալու խնդիր ունեն, ուր կկարողանան առանձնանալ, սիրտը բացել Աստծո առջև. խոսքը մատուռներ բացելու մասին էր»,- պատմում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հիշում, որ Արման Վարդանյանը խնդիրն առաջ քաշելուց զատ նաև լուծման հնարավոր տարբերակներ է առաջարկել. «Գտնել մարդկանց, ովքեր կֆինանսավորեն և այդ կերպ կկառուցվեն մատուռները, կամ էլ գաղափարն այնպես ներկայացնել, որպեսզի զինծառայողներն իրենք իրենց համար հասկանան, որ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել գաղափարով և ոչ թե փողի ուժով»:


Ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:


Ղարաբաղյան թեմային անդրադառնալով, հիշատակենք Քրիստինա Աղալարյանի երկու հրապարակումները:

 

Լրագրողը նախ զրուցել է ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ, ով անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

 

Լրագրողը նաև անդրադարձել է համացանցում այս օրերին քննարկվող հոերը զիջել-չզիջելու թեմային:

 

Խաղաղություն կամ պատերազմ. սոցցանցերում վտանգավոր քարոզչություն է իրականացվում: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովն էլ գրում է.


Տպավորություն է՝ ասես ազգովի ականատես ենք դառնում վատ սցենարով բեմադրված անտաղանդ մի ներկայացման, որում ներգրավված դերասանների խաղացանկըչափից դուրս սահմանափակ է՝ զերծ մարդկային ֆանտազիայի փոքրիկ նշույլներից անգամ:

 

Մանրամասները՝ Կարեն Կարատետյանի դիմակը պատռվում է հրապարակման մեջ:

 

Մեկ այլ հրապարակմամբ, Բաբանովն անդրադառնում է ՀՀ Ֆիննախի գործունեությանն ու նշում.

 

Թալան՝ օրը ցերեկով: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Ինչ է կատարվում «Ժառանգություն»-ում. Արմեն Մարտիրոսյանը մանրամասնում է:



Արմեն Մարտիրոսյանի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, ժամանցային անցուդարձին, բլոգոսֆերայի նորություններին ծանոթացեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: