ԼՈՒՐԵՐ․com լրատվականն ամփոփում է ապրիլի 13-ի աշխատանքային հինգշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ։

 

Սկսենք սահմանում տիրող իրավիճակից։ Արցախի Հանրապետության ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

 

Նիստին ներկա է եղել, և հրապարակումներով հանդես է եկել լրագրող Աղավնի Սուքիասյանը։

 

Նիստի մանրամասներին ծանոթացեք ընթերցելով առաջարկվող հրապարակումները․

 

«Ծրագրերը «мозговой центр» դարձրած՝ բերում եք Կառավարություն» (տեսանյութ)


«Սպեցնազ ենք ստեղծում. դուխով գնացեք առաջ» (տեսանյութ)


Արման Սահակյանը հունից հանեց վարչապետին (տեսանյութ)


Մտահոգիչ պատկեր. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմում է 150 մլրդ դրամ


ՄԻՊ-ը պահանջում է. Արամ Մանուկյանին և Վահան Շիրխանյանին բժշկական օգնություն է հարկավոր։ Արման Թաթոյանի ասուլիսին ներկա է եղել և հրապարակմամբ հանդես է եկել լրագրող Սոնա Հարությունյանը։

 

Առաջարկում ենք ընթերցել հոդվածը։

 

«Սևան» հոգեբուժարանում բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ. ՄԻՊ-ը պահանջում է պատասխանատվության ենթարկել տնօրենին։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ երազում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դասավանդի ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


Իսկ մինչ կառավարությունը խոսում է երկիրը ուշքի բերելու մասին, Հայաստանում ևս 60 մարդ դարձավ գործազուրկ։


Մանրամասները՝ Քրիստինա Աղալարյանի հոդվածում։


Քաղաքացին դատի է տվել «Դեպի եվրատեսիլ» ստեղծագործական խմբին և պահանջում է 61.500 ԱՄՆ դոլար։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

 

Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է․

 

Ցավոք, հայաստանյան ռեալներն այնպիսին են, որ շատերի կողմից պատգամավոր լինելու ու թաղային հեղինակություն լինելու միջև տարբերությունը գործնականում չի գիտակցվում, ու պատգամավոր լինելը համարվում է ոչ թե ժողովրդին ծառայելու բացառիկ ուղի ու ձև, այլ՝ անձնական խնդիրներ լուծելու փայլուն հնարավորություն. մեկը բիզնեսն է ծաղկացնում, մյուսը սրան-նրան «կռիշ» կանգնում, երրորդն էլ՝ վոյաժների մեկնում աշխարհի տարբեր երկրներ: Մի խոսքով՝ ոչ թե կյանք, այլ կարկանդակ...


Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։


Առաջարկում ենք ընթերցել նաև Բաբանովի ՝ Բա ի՞նչ էիք կարծում  վերլուծությունը։

 

Ստելլա խաչատրյանը գրում է․

 

Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր մոդելի, որտեղ Պաշտպանության նախարարությունը դառնում է կառավարման համակարգի կարևորագույն և առանցքային օղակը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզներում: Իհարկե, դեռեւս մեկ տարի Հայաստանում գործելու է հին մոդելը, հետևաբար, Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում լինելու է Գերագույն գլխավոր հրամանատար, բայց նրա պաշտոնաթողությունից եւ կառավարման խորհրդարանական մոդելի լիարժեք անցումից հետո մեր երկրում պատերազմական իրավիճակի բացակայության պայմաններում չի լինելու Գերագույն գլխավոր հրամանատար, եւ պաշտպանական ոլորտի դե յուրե և դե ֆակտո ղեկավար՝ դառնում է Պաշտպանության նախարարը:



Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

 

Կարող եք ընթերցել նաև Խաչատրյանի՝ Գոտիները ձգելու ժամանա՞կն է...   վերլուծականը։

 

Օրվա մյուս կարևոր իրադարձություններին՝ ժամանցային անցուդարձին, մամուլի հրապարակումներին, արտակարգ և քրեկաան պատահարներին ծանոթացեք՝ ընթերցելով ԼՈՒՐԵՐ․com լրատվականը։