«Ժամանակ» թերթը գրում է.
«Ժամանակի» զրուցակիցն է ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:
-Պարոն Սաղաթելյան, Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստվում է առաջիկա՝ 2017թ-ի Խորհրդարանական ընտրություններին: Հետաքրքիր է , Ձեր կարծիքով՝ արդյո՞ք ընդդիմադիր դաշտում կա միավորման անհրաժեշտություն, թե ավելի շատ երիտասարդական շարժումների միջոցով հնարավոր փոփոխության հասնել:
-Ինչու՞ միայն ընտրությունների և ընդհանրապես ինչ-որ միջոցառման ժամանակ, ես ուրախ կլինեմ, եթե մեր ազգը ոչ միայն ընտրություններին, այլ միշտ լիներ միասնական, միաբան: Եթե 50%-ով էլ միաբանված լինենք էլի հզոր, հաղթանակած կլինենք:
-Այսինքն՝ հիմա կա՞ անհրաժեշտություն, որպեսզի նույն գաղափարներն ունեցող քաղաքական ուժերը միավորվեն:
-Ջրին և թթվածնին հավասար անհրաժեշտություն կա միաբանվելու:
-Ո՞ր ուժերի մեջ եք տեսնում այդպիսի հնարավորություն:
-Ինձ քաղաքական ուժ հասկացությունը չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է , թե ինչքանով է նա հայ, Հայաստանի քաղաքացի, ինչքանո՞վ է ուզում մեր պետականությանը օգտակար լինել: Ինչքանո՞վ է ուզում, որ մեր սերունդները առողջ, լավ պայմաններում ապրեն, որ մեր հայ օջախները չլքվեն, անտեր չմնան…:
-Դուք նշեցիք, որ Գագիկ Ծառուկյանին լռեցրել են, ի՞նչ եք կարծում նա այն մարդն է, ով կարող է կանգնել ժողովրդի կողքին և ասել՝ մի կեղծեք ընտրությունները և այլն:
-Եթե մեկն ու մեկը կասի, որ չի կարող, ես այդ մարդուն չեմ հավատա. Բոլորն էլ գիտեն, որ եթե Ծառուկյանը կանգնեց ժողովրդի կողքին և այս անգամ ահաբեկող, խանագարող չեղավ՝ հարցը հօգուտ ժողովրդի կլուծվի…:
-Դուք ներկա էիք «Միասնություն» դաշինքի համագումարին, երիտասարդների շարժում է, ո՞ր ուժերին կցանականայիք տեսնել այս շարժման կողքին, քանի որ նշում են, որ հետագայում կուսակցություննեի հետ են գործակցելու և մասնակցելու ընտրություններին:
-Եթե թվարկեմ, ամբողջ հայ ազգին կթվարկեմ, թե ում եմ ուզում տեսնել, բայց ցավոք չի լինի դա, որովհետև մեր ազգը անհատականաություն է սիրում, ընդանուր չի սիրում, քաղաքացիական հասարակության չծնվելու ամար առաջին պատճառը հենց դա է, որ ամեն մեկն իր հերթին ուզում է կամ Հունան Ավետիսյան դառնալ, կամ նախագահ: Դրա համար այսպես թե այնպես, ինչ տեսանկյունից էլ մեկնաբանենք կգա ժամանակ, ինչ-որ մի իքս ժամանակում նոր սերունդը իշխանափոխություն կկատարի: Կատարվելու է իշխանափոխություն, եթե նույնիսկ չփորձենք մասնակցել: Քանի դեռ այս սովետական դաստիարակությունը ստացած տիղմը կա՝ հիմա երկիրը կառավարում են սովետական համակարգի տիղմ անդամները, սովետի վերջում ի՞նչ օրենքներ կային՝ քայքայիչ, գայլային, թալանի, այ հիմա այդ կարգով են կառավարում մեր երկիրը, դրա համար էլ այսքան անհաջողություններ ունենք: Եթե նոր սերունդը գա, այլ կերպ կկառավարի մեր երկիրը:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: