Հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱԺ֊ն քննարկում է դատավորների, դատախազների, քննիչների բարձր կենսաթոշակը պահպանելու մասին օրենքը։ Խնդիրն, իրականում ոչ մեծ թվով մարդկանց՝ պետության գանձարանից տրվող արտոնության մասին է, բայց զզվելի է տեսնել քառասուն հազար դրամ ստացող կենսաթոշակառուներին շպրտած անպատվությունը՝ սոված, հիվանդանոցների մուտքերում մահացող կենսաթոշակառուների և մի խումբ գերապահով մարդկանց բանաձևային հավասարմամբ։

 

Տեսնես ինչ են զգում պղնձի, մոլիբդենի, ոսկու հանքերում իրենց կյանքը թունավորած կենսաթոշակառուները։ Ամեն դեպքում հետաքրքիր է մի ամբողջ խորհրդարան տեսնել ժամանակին գերհզոր պաշտոնյայի իր ենթականերին մատուցած սկուտեղի պատանդ…»: