Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 8-ի աշխատանքային երեքշաբթին, և ներկայացնում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները ամփոփ:

 

ԼՂՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը առավոտյան հաղորդագրություն տարածեց և նշեց սահմանում կատարվող իրադարձությունները:

 

Թշնամին շարունակում է նենգաբար խախտել ձեռք բերված հրադադարի ռեժիմը:

 

Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  400 կրակոց:

 

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է Նախագահական նստավայրում, որտեղ երկրի ղեկավարից ստացել է մի շարք հաձնարարականներ և քննարկել են պաշտպանական գերատեշչության կարևոր հարցեր:

 

Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


ՀՀԿ վերակառուցման (перестройка) գործընթացը. ի՞նչ կստացվի դրանից: Վերլուծության մեջ մի շարք հարցեր են առաջ քաշվում, որոնք կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:


ԴԱՀԿ-ում բարձիթողի իրավիճակ է: Այս մասին գիտեն բոլորը, բայց ոչինչ չեն անում: Աղմկահարույց դեպքերի հետքերով է գնացել լրագրող Քրիստինա Աղալարյանը:

 

Մանրամասները՝ կարդացեք «Արմեն Հարությունյանը ԴԱՀԿ-ն դարձրել է իր «դուքանը». ինչո՞ւ են լռում Կարեն Կարապետյանը և Արփինե Հովհաննիսյանը» հոդվածը:

 

«Կարեն Վարդանյանը կփոխարինի ՀՀԿ-ական պատգամավոր Մարինե Մարաբյանին»: Թե ինչպես, կարդացեք հրապարակման մեջ:

 

Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Քննարկման մանրամասներն ու տեսանյութը՝ դիտեք ԱՅՍՏԵՂ:

 

Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.

 

Մեզանում կուսակցություններն իրենց դարն այլևս ապրել են: Ապրել ու վարկաբեկվել են այնպես, որ ներկայում ոչ մի իրեն հարգող մարդ կամ ուժ չի ցանկանում ասոցացվել որևիցե կուսակցության հետ: Վերջիվերջո, պատահական չէ, որ, ասենք՝ համաժողովրդական ծավալներ ընդունած այնպիսի շարժում,ինչպիսին նույն «Էլեկտրիկ Երևանն» էր, այդպես էլ, չնայած կուսակցությունների անթաքույց ջանքերին, չկուսակցականացվեց. մարդիկ հաստատակամորեն չկամեցան ասոցացվել որևիցե կուսակցության հետ:

 

Վերլուծությունն ամբողջությամբ՝ կարդացեք «Քաղաքական կուսակցությունները՝ պատուհաս՝ Հայաստանի գլխին…» հրապարակումը:

 

Օրվա մյուս իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: