Լուրեր.com լրատվականն ամփոփում է մարտի 17-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները:

 

Սկսենք նրանից, որ երեկ երեկոյան քաղաքական ուժեր և շարժումներ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հայտարարություններով հանդես եկան:

 

Նախ հայտարարությամբ հանդես եկավ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ կոչ անելով այսօր ի հիշատակ Արթուր Սարգսյանի դադարեցնլ ընտրական քարոզարշավը:

 

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցավակցելով Արթուր Սարգսյանի հարազատներին: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքն այսօր քարոզարշավ չիրականացրեց:

 

Հայտարարությամբ հանդես եկավ նաև International Media Holding-ը: Այսօր IMH կազմում գտնվող լրատվամիջոցները չեն լուսաբաներ քարոզչական ոչ մի իրադարձություն:

 

 Օրվա ավարտին Ազատության հրապարակում մեկնարկեց Արթուր Սարգսյանին նվիրված հիշատակի ակցիա, այնուհետև ակցիա մասինակիցները երթով գնացին դեպի ՀՀ Կառավարություն, որտեղ վարչապետի օգնականին փոխանցեցին բողոքի ուղերձը:

 

Մանրամասներին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

 

Անդրադառնանք օրվա մյուս իրադարձություններին: Արցախի ՊԲ լրատվականը առավոտյան հաղորդեց, որ մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց:

 

Սահմանային իրավիճակին և գրաֆիկական պատկերին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


Լուրեր.com կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանը ուշագրավ փաստեր է ներկայացրել այն անձանց մասին, ովքեր անմիջական կապ ունեն հաց բերող Արթուր Սարգսյանի 2-րդ անգամ կալանավորման հետ:

 

Մանրամասները՝ ««Հաց բերողին» մահվան դատապարտած դատավորն ու նրա մյուս զոհերը» հրապարակման մեջ:

 

Առաջարկում ենք ընթերցել նաև «Լույսն՝ ընդդեմ խավարի. ում զոհը դարձավ «Հաց բերողը» հրապարակումը:

 

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

«Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին:

 

Մանրամասները՝ «ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին» հրապարակման մեջ:

 

Վերլուծաբան Ստելլա Խաչատրյանը գրում է.

 

Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ օրվա իշխանությունները մշտապես ունեցել են հետընտրական զարգացումների սեփական սցենարները, որոնք հաջողվել է անշեղորեն իրականացնել: Հետընտրական պրոցեսները, որպես կանոն, տեղավորվել են իշխանությունների սահմանած տրամաբանության շրջանակներում: Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեծ է անակնկալների հավանականությունը, և դա առաջին հերթին վերաբերվում է հենց իշխանական թևին:

 

Ամբողջությամբ՝ «Ի՞նչ անակնկալներ են սպասվում...» հրապարակման մեջ:

 

Վերլուծաբան Դավիթ Բաբանովն էլ հռետորական հարց է բարձրացնում. ««Ֆլեշի Բարսեղին» կարգի՞ կհրավիրեն»:

 

Թե ինչ նկատի ունի Բաբանովը, առաջարկում ենք անցնել հղումով և ընթերցել:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԳԱԱ-ում հայտարարել է, որ Հայաստանում ամենաքննադատվող կառույցը նախագահականն է, իսկ ամենաքննադատվող մարդը՝ ՀՀ Նախագահը:

 

Սերժ Սարգսյանի և ԳԱԱ-ի անդամների հետ հարցուպատասխանը կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Պրոֆեսիոնալիզմ ու հետևողականություն. Հայաստանի հաջողության բանաձևը: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, մամուլի հրապարակումներին, ժամանցային անցուդարձին, արտակարգ պատահարներին հետևեք՝ ընթերցելով Լուրեր.com լրատվականը: