ԼՈՒՐԵՐ.com  լրատվականն ամփոփում է մարտի 21-ի աշխատանքային երեքշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սկսենց սահմանում տիրող իրավիճակից: Արցախի Հանրապետության ՊԲ լրատվականի հաղորդմամբ մարտի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

Ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը թևակոխել է բուռն շրջան: Քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է Սյունիքի մարզում:

 

«Ձեր նոր մարզպետը, որ եկել է ու մարդկանց կյանքից տեղյակ չէ, սովորեցրել է մարդկանց, որ ինձ վատ հարց տան: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանելու: Կապանում ինձ հարցնում են՝ 2012թ-ին ծրագիր ներկայացրեցիք ու ոչ մի բան չեղավ: Պատասխանեցի՝ գնա, քեզ սովորեցնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, դրա համար կոալիցիա չկազմեց, որ ժողովուրդը չասի, բա ինչո՞ւ դա չեղավ»,-ասել է Ծառուկյանը՝ գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ:

 

Մանրամասներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:

 

Առաջարկում ենք՝ ծանոթանալ «Ծառուկյան» դաշինքի առաջարկած ծրագրային առաջնահերթ քայլերին:

 

Առաջնային քայլերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:


Սյունիքի մարզում հանդիպումների ժամանակ Ծառուկյանը ասել է, որ պետք է ընդունվի գերշահույթի մասին օրենք:


Մեղրեցիների հետ հանդիպման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանն էլ առաջարկում է, որ գործող իշխանությունները հրաժարական տան, ինչպես ժամանակին արել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Վարդգես Սահակյանն էլ հարց է բարձրացնում. «Ով չգիտի, որ Արամ Սարգսյանի վարչապետության ժամանակաշրջանը իր կենսագրության ամենաամոթալի ժամանակահատվածն է»:

 

Արամ Սարգսյանի խայտառակ կենսագրությանը՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


Կտրվելով քարոզարշավից, առանձնացնենք ուշագրավ մի իրադարձություն, որ այս օրերին տեղի է ունենում Երևանում:


Այսօր՝ մարտի 21-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրում մեկնարկեց WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավորված Պավլիկ Մանուկյանը դիմում խնդրանքով առաջարկում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնում:

 

Պավլիկ Մանուկյանը իր գերեզմանատեղում խնդրում է հուղարկավորեն «Հաց բերողին»:

 

Պարզվում է, որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքների 90 տոկոսը հեղինակում են ՀՀ Կառավարության ներկայացուցիչները: Իսկ ինչ են անում պատգամավորները, որոնք ի պաշտոնե պետք է օրենք գրեն: Կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Պետք է հասնել այն բանին, որ քաղաքական գործունեություն ծավալող ամեն մի անհատի գործունեություն միտված լինի նախևառաջ հասարակությանը. հասարակությունը պետք է դառնա բուն շահառուն, այլ ոչ թե առանձին վերցրած անհատը: Դրան զուգահեռ՝ պետք է հստակ վերաբերմունք լինի կուսակցության ղեկավարի նկատմամբ, նախագահական ինստիտուտի նկատմամբ պետք է խորագույն հարգանք լինի և այլն, սակայն քաղաքական գործիչները պետք է առավելապես ձգտեն ընկալելի դառնալ հասարակության կողմից, սիրվել, այլ ոչ թե հանուն սեփական նեղանձնային շահերի, սազն առած ձեռքները, յոթ երգ երգեն, յոթն էլ առաջնորդների մասին. կուռքեր մեզ հարկավոր չեն:


Հրապարակումն  ամբողջությամբ՝ «Որն է մեր ժամանակների գլխավոր մարտահրավերը» հոդվածում:

 

Ստելլա  Խաչատրյանը գրում է.

 

Թե Սերժ Սարգսյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցում են, որ մոտ ապագայում Արցախյան թնջուկը չի հանգուցալուծվելու, նաև այն պատճառով, որ հանգուցալուծման բանալիները ոչ Երևանի, ոչ Էլ Բաքվի ձեռքերում են: Հետևաբար շարունակվելու է դիրքային, բանակցային խուլ պայքարը, ասել է թե՝ ստատուս քվոն: ՀԱԿ առաջնորդն այդ իմաստով Սերժ Սարգսյանին առաջարկում է այդ դիրքային երկարատեւ պայքարի ներքին երկբևեռ մեխանիզմ մշակել:


Մանրամասները՝ «Պատերազմի և խաղաղության փակուղում...» վերլուծական հոդվածում:


Օրվա մյուս նորություններին, մամուլի հրապարակումներին, վերլուծություններին, քրեական և արտակարգ պատահարներին ծանոթացեք ԼՈՒՐԵՐ.com կայքում: