Mediamall.am լրատվական կայքը ամփոփում է այսօր՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած իրադարձությունները:
Սկսենք օրվա մամուլի ուշագրավ հրապարակումներից:
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Պարբերականը գրում է, որ Հովիկ Աբրահամյանի մոտ նկատվում է տրամադրության անկում: Ըստ թերթի տեղեկությունների Հովիկ Աբրահամյանի որդին ՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը նույնպես ցանկանում է հեռանալ քաղաքական ասպարեզից:
Մանրամասները՝ կարդացեք «Հովիկ Աբրահամյանի գործերը լավ չեն, նա տխուր է և մեկուսացած» հրապարակումը:
Կրկին «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի ՀՀ նախկին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթն էլ գրում է, որ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնանկության համար վրեժ լուծեց ՀՀԿ-ից: Ընդ որում, թերթը գրում է, որ ՀՀԿ-ից, Աբրահամյանը վրեժ լուծեց ԲՀԿ-ի մջոցով:
Lurer.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը իր՝ «Առանց նյութական ակնկալիքների…» վերլուծության մեջ գրում է.
Այն, ինչ անում է Գագիկ Ծառուկյանը հայ գյուղացու համար, պարզ խոսքերով ներկայացնել հնարավոր չէ: Նորություն չէ, որ ամեն տարի Ծառուկյանի անմիջական միջնորդությամբ ու ջանքերի շնորհիվ հայ գյուղացիներից շատերը կարողանում են հանձնել ստացած բերքն ու հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա կարիքները: Ընդ որում՝ ուշագրավն այստեղ այն է, որ Ծառուկյանն այդ անում է ավելի շատ ոչ թե բիզնես շահերից ելնելով, այլ՝ մարդկայնորեն, շատ անգամ նույնիսկ ի վնաս իրեն՝ նախընտրելով կրել անձնական նյութական վնասներ (որպես կանոն՝ առաջարկը գերազանցում է պահանջարկին), բայց կարողանալ մարդկանց մատից փուշ հանել, հուսախաբ չանել:
Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին էլ զայրացրել է այն հանգամանքը, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցը սկսել է ուսումնասիրել կրթահամալիրի աշակերտի ծնողի բողոքը: Բողոքում, դպրոցի աշակերտի ծնողը նշել է, որ կրթահամալիրի ուսուցիչներից մեկը ֆիզիկական բռնություն է կիարառել աշակերտի նկատմամբ:
Lurer.com կայքի լրագրող Քրիստինա Աղալարյանն է փորձել պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Մանրամասները՝ կարդացեք հրապարակման մեջ:
Ինչո՞ւ Արմենակ Ուրֆանյանին հետմահու չեն պարգևատրում ՀՀ Ազգային հերոսի կոչման: Այս առնչությամբ՝ կարդացեք «Արմենակ Ուրֆանյանը ևս, ինչպես Լեոնիդ Ազգալդյանը, Սիմոն Աչիկգյոզյանն ու էլի շատ հերոսներ, չարժանացավ հերոսի կոչման»- հրապարակումը:
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին վերադարձավ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Այս առնչությամբ Բաբանովը գրում է, որ Հայկական սպորտը վստահելի ձեռքերում է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Օրվա իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք Mediamall.am լրատվականի միջոցով: