Հայաստանը սպորտի և երիտասարդության նոր նախարար ունի, և նա Հրաչյա Ռոստոմյանն է՝ մարդ, ով այս պաշտոնում ամենևին էլ առաջին անգամ չէ, որ նշանակվում է. Ռոստոմյանը նախարար է եղել նաև 2012-2013 թթ-ին և, պետք է ասել՝ բավական արդյունավետ է իրեն դրսևորել այս պաշտոնում: Ռոստոմյանը, միգուցե ի տարբերություն ոմանց, բավական հարուստ կենսափորձ ունի այն ոլորտում, որը պատրաստվում է առաջիկայում կառավարել. բավական երիտասարդ հասակում՝ 25 տարեկանում, արդեն իսկ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն էր:
Պետք է նշել, որ նա երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի կազմում, մասնակցել միջազգային մրցաշարերի: Ասել կուզի՝ Ռոստոմյանը մեկն է, ով դեռևս երիտասարդ տարիներից բավական լուրջ ներգրավվածություն է ունեցել հայկական սպրոտում, մեկն է, ում համար սպորտը շատ ավելին է, քան, պարզապես աշխատանքային գործունեության բնագավառ: ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռոստոմյանը նշանակվել է 2010-ին. ի դեպ՝ Ռոստոմյանը համաձայնել է նախարար նշանակվել միայն մի պայմանով, որ շարունակի համատեղել ՀԱՕԿ քարտուղարի պաշտոնն, ու նախարարի պարտականությունները ոչ մի կերպ չազդեն նրա աշխատանքի արդյունավետության վրա, ինչը միայն դրական հանգամանք է:
Իսկ այն, որ Ռոստոմյանի աշխատանքը ՀԱՕԿ-ում, իրոք, արդյունավետ է, ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել. 2016-ի օլիմպիական խաղերում հայ մարզիկների ունեցած ձեռքբերումներում նրա ներդրած ավանդը ևս արժանի է հստակ գնահատանքի. Ռոստոմյանի աշխատասիրության ու անձնվիրության շնորհիվ էր նաև, որ հայկական պատվիրակությունը կարողացավ իր առաջ դրած խնդիրները հստակորեն լուծել ու կերտել հաղթանակներ, որոնց գինն ու արժեքը բոլորիս համար ուղղակի անգնահատելի է. նորանշանակ նախարարը անքակտելի մասն է այն թիմի, որի շնորհիվ հայկական սպորտը հատկապես վերջին տարիներին անշեղորեն վերելք է ապրում, բարգավաճում:
Որ Ռոստոմյանի ղեկավարության ներքո հայկական սպորտը շարունակելու է իր վերելքն, ու մեր մարզիկները շարունակելու են իրենց աշխարհացունց հաղթարշավը համաշխարհային սպորտի ասպարեզում, անկասկած է, քանի որ այս բաձր պաշտոնը վստահվել է մեկին, ով գիտի, հստակ գիտակցում է այն բոլոր խնդիրները,որոնց լուծմամբ առաջիկայում զբաղվելու է. նա պրոֆեսիոնալ է…