Հայաստանում խաղողի մթերման ամենաթեժ շրջանը մտել է իր լիակատար իրավասությունների մեջ, իսկ դա նշանակում է, որ հիմա երկրին հուզող առաջնային խնդիրներից մեկն էլ գյուղացիների աճեցրած բերքուբարիքի մթերման հարցն է դարձել: Այն, որ մեզանում գրեթե ամեն տարի գերխնդիր է դառնում գյուղացիների աճեցրած խաղողի մթերման հարցը, նորություն չէ: Կոնյակագործությունն ու գինեգործությունը Հայաստանում իրենց լավագույն շրջանը չէ, որ ապրում են, ուստի՝ շատ գյուղացիների համար օրախնդիր է դարձել իրենց «հալալ» քրտինքով աճեցրած բերքի պատշաճորեն տնօրինումն ու ռեալ շահույթ ստանալը:


Այն, ինչ անում է Գագիկ Ծառուկյանը հայ գյուղացու համար, պարզ խոսքերով ներկայացնել հնարավոր չէ: Նորություն չէ, որ ամեն տարի Ծառուկյանի անմիջական միջնորդությամբ ու ջանքերի շնորհիվ հայ գյուղացիներից շատերը կարողանում են հանձնել ստացած բերքն ու հոգալ իրենց ընտանիքների հանապազօրյա կարիքները: Ընդ որում՝ ուշագրավն այստեղ այն է, որ Ծառուկյանն այդ անում է ավելի շատ ոչ թե բիզնես շահերից ելնելով, այլ՝ մարդկայնորեն, շատ անգամ նույնիսկ ի վնաս իրեն՝ նախընտրելով կրել անձնական նյութական վնասներ (որպես կանոն՝ առաջարկը գերազանցում է պահանջարկին), բայց կարողանալ մարդկանց մատից փուշ հանել, հուսախաբ չանել:

 

2016-ի աշունը ևս այս առումով բացառություն չդարձավ, ու Հայաստանի ամենախոշոր մթերող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը սեպտեմբերի 17-ից աշխատանքային գերհագեցած գրաֆիկով սկսել է խաղողի մթերումը։ Գագիկ Ծառուկյանը, ով ավանդաբար անձամբ է հետևում խաղողի մթերման ամբողջ գործընթացին, հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ ու լսել նրանց մտահոգող խնդիրները։ Պետք է նշել, որ այն, ինչ կատարվում էր Ծառուկյան-գյուղացիներ հանդիպմանը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ Հայաստանում դժվար կլինի գտնել ևս մեկին, ով վայելի նույնքան ժողովրդականություն ու համընդհանուր սեր, որքան Գագիկ Ծառուկյանը: Մարդիկ պարզապես ցնծության մեջ էին, լցված խորին հարգանքով ու սիրով հանդեպ մեկի, ում անմիջական միջամտության արդյունքում է, որ այսօր Արմավիրի ու Արարատի մարզերի բազմաթիվ բնակիչներ հնարավորություն ունեն իրացնել իրենց բերքը: Իսկ թե ինչ է նշանակում Հայաստանում խաղողի բերք իրացնել ու դրա դիմաց ժամանակին ու նորմալ վարձատրվել, կարող է, թերևս, իմանալ միայն հայ գյուղացին: Նորություն չէ, որ գրեթե ամեն շաբաթ այս կամ այն մթերող գործարանի մոտ տեղի են ունենում գյուղացիների զանգվածային բողոքներ, ցույցեր, որոնց մասնակից գյուղացիները պահանջում են ժամանակին վճարել մթերած բերքի դիմաց:


Իր նմանատիպ քայլով Ծառուկյանը ևս մեկ անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունն ու անհերքելի դարձած իրողությունը, որ իր գործերն ավելին են, քան խոսքերը, ինչի արդյունքում վայելում է անսահման սեր ու վստահություն ժողովրդի կողմից: Ծառուկյանը բառացիորեն բարերար է, ազգային մեծ գործիչ, որի նպատակը սեփական ժողովրդին բարեկեցիկ ու ծաղկուն տեսնելն է…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ