Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 21-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը:

 

Ասամբլեայի ընթացքում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ՝ Գագիկ Ծառուկյանը, համաշխարհային սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած նշանակալից ավանդի համար՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի կողմից պարգևատրվել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգևով: