Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանը մեծ քաղաքականություն, որպես ընդդիմադիր կվերադառնա՞, համոզմունք է արտահայտել, որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել և միանշանակ Գագիկ Ծառուկյանը կորդեգրի ընդդիմադիր կեցվածք. «Բնականաբար՝ այո, որովհետև Բարգավաճ Հայաստանն իր քաղաքական կուրսը չի փոխել և չի պատրաստվում փոխել: Եթե մենք իշխանություն չենք, իսկ մենք իշխանություն չենք՝ բնականաբար, մինչև խորհրդարանական ընտրությունները մենք գործելու ենք այն դաշտում, որում գործել ենք»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Նաիրա Զոհրաբյանի կողմից արված քաղաքական հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստացավ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից. «Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, և իր անելիքների մասին կարող է խոսել բացառապես և միմիայն Գագիկ Ծառուկյանը և ուրիշ ոչ ոք»,- ասաց Իվետա Տոնոյանը: