Հայաստանի ամենախոշոր մթերող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը սեպտեմբերի 17-ից աշխատանքային գերհագեցած գրաֆիկով սկսել է խաղողի մթերումը։ 

 

«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ով մշտապես անձամբ է հետևում խաղողի մթերման ամբողջ գործընթացին, ավանդույթի համաձայն հանդիպում է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ ու լսում նրանց մտահոգող խնդիրները։ Գագիկ Ծառուկյանը, դիմելով հավաքված հազարավոր գյուղացիներին, հայտարարեց, որ ինքը եկել է իրենց լսելու, հարցերը, խնդիրները լուծելու համար։

 

«Դուք գիտեք, որ ես Ձեզ հարգում եմ։ Իմանալով տնտեսական վիճակը, հաշվի առնելով ամեն ինչը, որ ամբողջ տարին հողի հետ կռիվ եք տվել, որ տարվա վերջում գումար վաստակեք, հոգսերը փակեք, ոչինչ, թող ես տուժեմ, բայց կարևորը 5000 ընտանիք հոգսից փրկեմ։ Թող ես մի քիչ տուժեմ, բայց կարևորը, որ դուք Ձեր երեխայի հացի գումարը չտաք ինձ»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։