ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:
Հրամանագրում մասնավորապես ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' ո ր ո շ ու մ ե մ.
Սուրեն ԿԱՐԱՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ