Արդեն 10 տարի է՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ ուսանողության միջազգային օրը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում անցկացվում է բազկամարտի ուսանողական մրցաշար, որին մասնակցում են Երևանի, մարզերի և Արցախի հարյուրավոր ուսանողներ:
Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո կազմակերպվող այս մրցաշարը նպատակ ունի ուսանողների շրջանում սերմանել առողջ ապրելակերպի գաղափարը, ինչպես նաև ի հայտ բերել ուժեղ երիտասարդներին, ովքեր հետագայում մարզվելով ու կատարելագործվելով՝ կկարողանան լավագույնս ներկայացնել մեր երկիրը:
Մանրամասները՝ առաջարկվող տեսանյութում: