Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գուժ Մանուկյանը գտնում է, որ Հայաստանում արվեստին ու մշակույթին մշտապես աջակցում է Գագիկ Ծառուկյանը։ Նա ցավով նշեց, որ այսօր արվեստին բավարար ուշադրություն պետական մակարդակով չի ցուցաբերվում։

 

Past.am-ի զրուցակիցն է Գուժ Մանուկյանը։

 

-Պարոն Մանուկյան, Դուք՝ որպես մշակույթի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում այսօր մշակույթին հատկացվող օժանդակությունը, ուշադրությունը։ Արդյո՞ք դա բավարար է կամ կա՞ն մարդիկ, ովքեր մշտապես արվեստագետների կողքին են։


-Իհարկե, մշակույթին հատկացվում է աջակցություն, օգնություն։ Ես կարող եմ ասել կոնկրետ անձի, ով մշտապես արվեստագետների կողքին է։ Էն, որ ասում են՝ մի ծաղկով գարուն չի գա, Գագիկ Ծառուկյանն ապացուցեց, որ մի ծաղկով էլ է գարուն գալիս։ Ես շատ բարձր եմ գնահատում նրա այս բարեգործություններն, ընդհանրապես, նրա մարդկային վերաբերմունքը՝ թե՛ արվեստին, թե՛ սպորտին։ Եթե նրա նման երկրորդը լիներ, չէր խանգարի երկրի բարեկեցությանը։ Աննման մի անձնավորություն է, որի խոսքը գործից չի տարբերվում։ Նա եթե մի բան խոստանում է, գոնե ես դա գիտեմ, երբեք չի մոռանում, մի բան էլ ավելին է անում։ Ես բարձր եմ գնահատում նրա մարդկային արժանիքները։

 

-Վերջին շրջանում շատ է քննարկվում Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի հարցը։ Ժողովուրդը, կարելի է ասել, պահանջում է, որ նա վերադառնա քաղաքականություն։ Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում։


-Դա արդեն անձնական խնդիր է։ Օրինակ, եթե ինձ գնդակահարության տանեն, ասեն՝ քաղաքականություն մտնի, ես կատեգորիկ դեմ կլինեմ։ Քաղաքականությունն այնպիսի կեղտոտ բան է, որ մարդ պետք է պատրաստ լինի՝ մտնելու դրա մեջ։ Գագիկ Ծառուկյանը չգիտեմ՝ ինչպես է մտածում։