Գագիկ Ծառուկյանը հերթական բազմամարդ հանդիպումն է անցկացրել համակիրների հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ծավալուն ելույթում անդրադարձել է Հայաստանի անվտանգային իրավիճակին՝ ներկայացնելով ԲՀԿ ծրագրի այն դրույթները,որոնք միտված են բանակի հզորացմանը:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ առաջնահերթություն է զարկ տալ ռազմաարդյունաբերությանն ու բանակի վերազինմանը՝ նորագույն տեխնոլոգիաներով և սպառազինությամբ: ԲՀԿ առաջնորդը խոսել է նաև հայ-ռուսական նոր ռազմաքաղաքական փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին: