ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ հոկտեմբերի 10-ին  պաշտոնից ազատվեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի պոշտոնական տեղեկագրից:

 

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 124-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հովհաննես ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:

 

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնել է Վարդան Հարությունյանը:

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 124-րդ կետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ», -ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ՊԵԿ նորանշանակ ղեկավար՝ Վարդան Հարությունյանի կենսագրությունը:

Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:

Կրթություն

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Տնտեսագիտության թեկնածու է:

Աշխատանքային գործունեություն

1994–1999
Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ:

1999-2000
«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:

2000–2002
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:

2002–2009
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն:

2009-2010
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:

2010–2011
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2011-2014
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:

2014-առ այսօր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:

Պարգևներ

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: