Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման հիմքը Մինսկի համաձայնություններն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է CDF հեռուստաալիքի եթերում:

 

«Ներկայում մենք եռանդագին աշխատում ենք դիվանագիտական լուծում գտնելու համար»,- ասել է ԳՖՀ-ի կառավարության ղեկավարը: «Այստեղ հիմքը Մինսկի պայմանավորվածություններն են, մենք փորձում ենք վերջապես իրագործել դրանց դրույթները,- ընդգծել է նա:- Այժմ մենք կենտրոնացած ենք դրա վրա»:

 

«Մնացած հարցերում գործի հանգամանքները մնում են նույնը. Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. հարկավոր է իրերն իրենց անուններով կոչել»,- հավելել է կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: