Շվեյցարիան, որը ներկայում նախագահում Է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), հայտարարել Է մշտական խորհրդի հերթական հատուկ նիստի գումարման մասին: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵԱՀԿ-ին առընթեր շվեյցարական առաքելության մամուլի քարտուղար Ռոլանդ Բլեսը, հիմնական թեմաները կդառնան Ուկրաինայի իրադրությունը եւ կազմակերպության գործունեությունը երկրի իրադրության կայունացման ուղղությամբ:
Խորհրդի նիստի գլխավոր թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, կդառնա նաեւ այն իրադրությունը, որը կապված Է անցյալ շաբաթվա վերջին Սլավյանսկի մոտ ԵԱՀԿ-ի մի քանի երկրների անզեն զինվորական դիտորդների ձերբակալման հետ: Նրանք Կիեւի իշխանությունների հրավերով Ուկրաինայի տարածքում Էին գտնվում ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ Վիեննայի փաստաթղթի նորմերին համապատասխան: Դրա հետ մեկտեղ զինվորական մասնագետներից ութը բուն ԵԱՀԿ-ն չԷին ներկայացնում, այլ Ուկրաինա Էին ուղարկվել իրենց երկրների՝ Գերմանիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեխիայի եւ Շվեդիայի պաշտպանական գերատեսչությունների կողմից: Շվեդիայից դիտորդը, որը տառապում Է շաքարախից, ապրիլի 27-ին ազատ Է արձակվել առողջական վիճակի կապակցությամբ:
Ժնեւի պայմանավորվածությունների համաձայն, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից, ԵԱՀԿ-ն պետք Է դառնա Ուկրաինայի իրադրության կարգավորմանն աջակցող գլխավոր գործիքներից մեկը: Այդ աշխատանքն իրականացվելու Է նաեւ կազմակերպության հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցների կողմից, որի թվաքանակը պլանավորվում Է արդեն առաջիկայում հասցնել հնարավոր առավելագույն ցուցանիշին՝ 500-ի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍՍ-ը: