Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի նիստի ժամանակ հայտնել է, որ Ղրիմում ստեղծված իրավիճակը քննարկելու համար պետք է հրավիրվի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ։ Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Ղրիմում տիրող լարված իրավիճակը, որի հիմքն, ըստ Ուկրաինայի նոր կառավարության, հանդիսանում է Կրեմլը՝ իր կոնկրետ և նպատակային ծրագրերով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Ղրիմում «Բելբեկ» և «Սիմֆերոպոլ» օդանավակայանները գրավել են ռուսական նավատորմի ստորաբաժանումները։ Սակայն, Ռուսաստանի Սևծովյան նավատորմը հերքել է օդանավակայանների շրջափակման գործում ներգրավված լինելու լուրերը։