Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հրավիրում է ԱՊՀ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է հանրապետության ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

 

«Արտաքին գործերի նախարար Անդրեյ Դեշչիցան՝ որպես ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, դիմել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին՝ առաջարկելով մոտ ժամանակներս անցկացնել Համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստ: Պլանավորվում է քննարկել Ուկրաինայի առանձին շրջաններում, մասնավորապես, Ղրիմում ստեղծված իրադրությունը եւ ընդունել համապատասխան հայտարարություն»,- նշել է նա: