Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՊՀ-ն նախագահող Ուկրաինան առաջարկություն է արել Կիևում ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) արտահերթ նիստը մարտի 7-ից տեղափոխել մարտի 12-ին: Այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի համակարգող ինստիտուտներին առընթեր Ուկրաինայի մշտական լիազոր ներկայացուցիչ Իվան Բունեչկոն:

 

«Այն բանի կապակցությամբ, որ առանձին երկրներ պատրաստ չեն մարտի 7-ին ԱԳՆԽ-ի արտահերթ նիստի անցկացմանը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ մի շարք նախարարներ, ելնելով աշխատանքի իրենց գրաֆիկից, հնարավորություն չունեն այդ օրը մասնակցել միջոցառմանը, մենք առաջարկեցինք նիստը տեղափոխել մարտի 12-ին»,-ասել է նա:

 

Բունչենկոն հայտնել է նաև, որ ուկրաինական կողմն առաջարկում է ԱԳՆԽ-ի արտահերթ նիստի նախօրեին անցկացնել Մինսկում ԱՊՀ-ի կանոնադրական և մյուս մարմիններին առընթեր Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստ: «Դրա ընթացքում մենք կքննարկենք նիստին նախապատրաստվելու հարցերը»,-ասել է Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչը: