ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներն ապրիլի 3-ին Բիշքեկում բացված նիստում քննարկում են համագործակցությունը սահմանների անվտանգության ամրապնդման եւ արտակարգ իրավիճակների վերացման գործում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Նիստի օրակարգում ընդգրկված Է տասից ավելի հարց: Նախարարները եւ պատվիրակությունների ղեկավարները արծարծելու են սահմանների անվտանգությունը, մանկավարժական կադրերի, ռազմահումանիտար պրոֆիլի մասնագետների պատրաստումը եւ այլ հարցեր:

 

Նեղ կազմով նիստից հետո դրա մասնակիցները կհավաքվեն ընդլայնված կազմով, իսկ այնուհետեւ պլանավորվում Է համատեղ փաստաթղթերի ստորագրումը: