Կիևի ուժայիններն ու աշխարհազորայինները կիրակի օրվանից կսկսեն ծանր ռազմատեխնիկայի հետքաշումը սահմանազատման գծին հարող տարածքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչ Էդուրարդ Բասուրինը:

 

«Տեխնիկայի հեռացումը պետք է սկսվեր երեք օր առաջ, բայց կային որոշակի հարցեր, իսկ այժմ բոլոր կողմերը համաձայնության են եկել և պայմանավորվել են, որ փետրվարի 22-ից մեկնարկում է ռազմատեխնիկայի հեռացման համար սահմանված երկշաբաթյա ժամկետը»,-ասել է նա' ընդգծելով, որ ուկրաինացի ուժայինները ևս այդ ժամանակ կսկսեն ռազմատեխնիկայի հեռացումը:

 

Նրա խոսքով, գործընթացը կտևի մոտ տասնչորս օր, ինչպես և նշված էր մինսկյան համաձայնագրի դրույթներում: «Այսօր մենք նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում: Վաղը տոն է, իսկ արդեն փետրվարի քսանչորսց իսկապես կմեկնարկի ռազմատեխնիկայի հետքաշումը»,-ասել է Բասուրինը: