Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է եռակողմ բանակցությունների արդյունքներով։ Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Նա նշել է, որ Ուկրաինան առաջարկել է Եվրամիությանը՝ եռակողմ բանակցությունների ֆորմատ։ Վարչապետի խոսքով՝ համաձայնագրում Ռուսաստանն սպառնալիք է նկատել իր տնտեսական անվտանգության համար, ինչը խնդիրներ է առաջացրել Ուկրաինայի համար։

 

«Երբ այդ խնդիրների վերաբերյալ կգտնվեն գոհացնող լուծումներ՝ միանգամից կհայտնվի նաեւ հեռանկարը», - ասել է Ուկրաինայի վարչապետը։ «Մեր պայմանները պարզ են։ Մենք առաջարկել ենք եռակողմ ֆորմատ։ Ռուսաստանն արդեն դրան համաձայնել է, հիմա հերթը Եվրամիությանն է»,- եզրափակել է Ազարովը։