Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության եռակողմ հանդիպումը գազի շուրջ տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Բելգիայի մայրաքաղաքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը և ԵՄ Էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերը:

 

Բանակցության մասնակիցները պետք է որոշեն ժամանակավոր համաձայնության հիման վրա՝ Ուկրաինա ռուսական գազի մատակարարման պայմանները: