Ուկրաինական կողմը սաբոտաժի է ենթարկում Դոնբասում' 100 մմ տրամաչով սպառազինության հետքաշման շուրջ բանակցությունները: Արդյունքում հնարավոր համաձայնագրի տեքստի քննարկումը մտել է փակուղի: Այդ մասին ասված է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարությամն մեջ:
«Մինչև 100 մմ տրամաչափի ռազմական տեխնիկայի դուրս բերման հետ կապված իրավիճակն Ուկրաինայի պատճառով փակուղի է մտել: Մենք ստիպված ենք արձանագրել անկեղծ սաբոտաժ Ուկրաինայի կողմից: Մենք կողմ ենք ողջ շփման գծում մինչև 100 մմ տրամաչափի ռազմական տեխնիկայի անհապաղ դուրս բերմանը: Սակայն Ուկրաինան, ըստ երևույթին, ցանկանում է շարունակել պատերազմը և խախտում է սպառզինության հետ քաշման գործընթացը», - հայտարարել են Դենիս Պուշիլինը և Վլադիսլավ Դեյնեգոն: