Hraparak.am-ը գրել է.
Ինչպես ավելի վաղ գրել էինք, արդեն շուրջ 1 ժամ է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը չի կարողանում դուրս գալ նախարարությունից:
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ի մոտ նստացույց են անում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները: Վահե Ղազարյանը ժամը 14:00-ին պետք էր գնա ԱԺ՝ բյուջեի քննարկման:
Մենք տեղեկացանք, որ բողոքի ակցիան իր ազդեցությունն ունեցել է, Վահե Ղազարյանը դուրս չի գալու շենքից եւ չի գնալու ԱԺ՝ մասնակցելու բյուջեի քննարկմանը։