Ռուսաստանը և Իրանը կարող են հանգուցային դեր խաղալ սիրիական հակամարտության կարգավորման գործում՝ ապահովելով Դամասկոսի մասնակցությունը քաղաքական գործընթացին: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Նա ընդգծել Է, որ Սիրիայում «Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունները պետք է «զուգահեռ ընթանան այդ երկրում քաղաքական գործընթացի հետե, եւ այդ խնդիրը քննարկվելու է ԵՄ-ի՝ հոկտեմբերի 15-16-ի գագաթնաժողովում:
«Սիրիական հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը կարող է չափազանց կարեւոր լինել, մենք այդ մասին խոսել ենք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ, մասնավորապես, պայմանավորվել՝ օգտագործելու բոլոր ռեսուրսները Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի ջանքերին աջակցելու համարե,-ասել Է նա:
«Ռուսաստանը կարող Է հանգուցային խաղորդ լինել եւ ճնշում գործադրել Դամասկոսի վարչակարգի վրա, որպեսզի նրան նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ: Այդ համատեքստում հանգուցային դեր է խաղում նաեւ Իրանը,-նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, ընդգծելով, որ հոկտեմբերի 13-ին իրանական պատվիրակությունը՝ արտաքին գործերի փոխնախարարի գլխավորությամբ, «ամբողջ օրն անցկացրել է Բրյուսելում՝ քննարկելով Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկման հարցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: