Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում: Washington Post-ում հրապարակված հոդվածում նա նշել է, որ Թեհրանը կարող է աջակցել բանակցություններին Դամասկոսի և ապստամբների միջև: «Իրանի կառավարությունը պատրաստ է աջակցել երկխոսության հաստատմանը»,-ասել է Ռոուհանին:
Իրանի նախագահը նաև խոսել է Մերձավոր Արևելքում լարվածության հաղթահարման ուղիների մասին:
«Մենք պետք է գործենք միասին կառուցողական ազգային երկխոսություն հաստատելու համար՝ լինի դա Սիրիայում կամ Բահրեյնում»,-գտնում է Ռոուհանին: Նա կարևորել է մի մթնոլորտի ստեղծումը, որի առկայության դեպքում տարածաշրջանի ժողովրդները կկարողանան ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը, մեկնաբանելով Ռոուհանիի հայտարարությունը, նշել է. «Մենք ուրախ ենք տեսնել նրան, ով կարող է ազդեցություն ունենալ նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վրա»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ Ռոուհանիի խոսքերին պետք է հաջորդի գործը, նշել է Զայբերտը:
Ըստ նրա Բեռլինում ողջունում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու Իրանի իշխանությունների որոշումը և համարում են, որ դա «առաջին և կարևոր կոնկրետ քայլն» է միջազգային հանրության հետ Իրանի երկխոսության հետագա զարգացման համար: «Իրանի հայտարարած չափավոր քաղաքականությունը պետք է իրոք դրական ազդեցություն ունենա միջազգային համագործակցության վրա»,-ասել է Զայբերտը: «ԳԴՀ կառավարությունը հուսով է, որ Իրանը կշարունակի այն իրագործել»,-ասել է նա:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:
Անցած շաբաթ Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից:
Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել էր, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից և համաձայնագիր ստորագրել այն արգելելու մասին:
Ըստ համաձայնության, քիմիական զենքի միջազգային փորձագետները պետք է Սիրիա ժամանեն 2013 թվականի նոյեմբերից ոչ ուշ: Սիրիական քիմիական զենքի արսենալի ոչնչացումը նախատեսվում է ավարտել 2014 թվականի կեսին: Ոչնչացման բոլոր հարցերը լուծելու է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Ֆինանսավորմանը կմասնակցեն նաև միջազգային դոնորներ:
ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:
Իրանը ցանկանում է միջնորդ դառնալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում, Գերմանիան դեմ չէ
18:49 - 20.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
14/10/15 23:40
ՌԴ-ն և Իրանը կարող են հանգուցային դեր խաղալ սիրիական հակամարտության կարգավորման գործում. Մոգերինի
20/09/22 12:25
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար
10/02/22 20:54
ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում
07/01/21 20:54
Հոգևոր առաջնորդների դերը չպետք է անտեսվի ԼՂ հակամարտության կարգավորման գործում. պատրիարք Կիրիլ
09/01/20 11:41
Հայաստանի իշխանական շրջանակներից հաճախ կարելի է լսել, որ Հայաստանը պատրաստ է միջնորդ լինել ԱՄՆ-Իրան հակամարտության գործում
23/01/18 20:45
Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների
25/04/17 22:48
Լավրով․ Ռուսաստանը գնահատում է ԵԱՀԿ դերակատարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան