Մոսկվան հարգում է Ուկրաինայում կայացած ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Համագործակցության ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդի նիստի արդյունքները:

 

«Ընտրությունները կայացան, մենք հարգում ենք Ուկրաինայում կամաարտահայտման արդյունքները, բայց միանգամայն անհրաժեշտ ենք համարում առանց հապաղելու կատարել այն, ինչն ամրագրված Է Ժնեւում՝ դադարեցնել ցանկացած բռնություն»,-ընդգծել Է Լավրովը: Նա երկրի հարավ-արեւելքում արյունահեղության դադարեցումը համարել Է «Կիեւի իշխանությունների թիվ մեկ խնդիրը եւ նրանց ամրության ստուգումը»:

 

«Մեզ խիստ անհանգստացնում Է այն, որ ոչ միայն բուն ընտրություններն անցան շարունակվող մարտական գործողությունների պայմաններում, այլեւ դրանց ավարտվելուց անմիջապես հետո հրաման Է տրվել այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունն» ինտենսիվացնելու մասին,-շարունակել Է նախարարը:-Երկու կողմից կան զոհեր, տուժում են լրագրողները՝ հակառակ միջազգային կազմակերպությունների կողմից հնչող բոլոր կոչերին ու պահանջներին»:

 

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովը հավաստել Է, որ Դոնեցկում իշխանությունների կողմից իրականացված ուժային գործողության հետեւանքով կան բազմաթիվ զոհեր: Ավագովը հայտնել Է, թե չգիտի զոհվածների ստույգ թվաքանակը, բայց ենթադրում Է, որ խոսքը «տասնյակ մարդկանց» մասին Է:

 

Մինչդեռ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Դենիս Պուշիլինն ասել Է, որ Դոնեցկում մայիսի 26-ի մարտերի հետեւանքով զոհվել են շուրջ 100 աշխարհազորայիններ եւ խաղաղ բնակիչներ:

 

Իր հերթին Դոնեցկի քաղաքագլուխը հաստատել Է, որ առնվազն 40 մարդ Է զոհվել բանակային գործողության հետեւանքով, որը քաղաքում անցկացնում են ուկրաինացի ուժայինները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: