Ուկրաինայում Եվրակազմակերպության հատուկ մոնիթորինգային պատվիրակության ղեկավար Էրթուգրուլ Ապականն Դոնբասի աշխարհազորայիններից պահանջել Է անհապաղ դադարեցնել կրակը Դեբալցեւոյի շրջանում եւ ապահովել դիտորդների մուտքը քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵԱՀԿ-ի կողմից փետրվարի 17-ի ուշ երեկոյա ն տարածված հայտարարության մեջ:
«Առայժմ այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, վկայակոչելով անվտանգության հետ կապված իրենց մտավախությունները, գործնականում Հատուկ մոնիթորինգային պատվիրակությանը մերժում են մուտքը Դեբալցեւո: Մենք պնդում ենք, որ նրանք անհապաղ դադարեցնեն հարձակումը: Մենք պնդում ենք, որ անարգել մուտք լինի Դեբալցեւո եւ անվտանգության ամբողջ գոտի»,- հայտարարել Է Ապականը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ գլխավոր դիտորդը նաեւ նշել Է, որ փետրվարի 18-ին պատվիրակությունը կձեռնարկի Սոլեդարից Դեբալցեւո անցնելու նոր փորձ, հենց որ հրադադարի հասատում ստանա: «Դա անելուց հրաժարումը կհանգեցնի ծանր հետեւանքների»,- հավելել Է Ապականը: