Ուկրաինացի զինվորականները եւ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները պայմանավորվել են դեկտեմբերի 5-ից շփման գծում դադարեցնել կրակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵԱՀԿ-ի դիտորդների հաշվետվության մեջ, որը հրապարակված է կա զմակերպության կայքում:

 

«Բոլորը պայմանավորվել են ուկրաինական զորքերի եւ նրանց միջեւ շփման ամբողջ գծի երկայնքով կրակի լիակատար դադարեցման մասին, ովքեր վերահսկում են ԼԺՀ-ն, այդ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 5-ից: Ծանր տեխնիկայի դուրսբերումը պետք է սկսվի դեկտեմբերի 6-ին»,- նշվում է հաշվետվության մեջ:

 

Դիտորդների տվյալներով՝ այդ որոշումը կողմերն ընդունել են Հսկողության եւ կոոորդինացման համատեղ կենտրոնի աշխատանքի շրջանակներում կայացած կոնսուլտացիաների արդյունքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: