ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայում հակամարտության կողմերին կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները երկրի հարավ-արեւելքում եւ հատկապես Դեբալցեվո շրջանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը 'վկայակոչելով BBC-ն, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Սուոմինեն մտահոգություն է հայտնել, որ ձեռք բեր ված պայմանավորվածությունից հետո էլ կրակոցները չեն դադարում: «Ես ողջունում եմ շփման գծում կրակոցների դադարեցման մասին հայտարարությունները: Բայց անջատողականների հայտարարություններն այն մասին, որ հրադադարի պահպանումը չի վերաբերում Դեբալցեվո շրջանին, անթույլատրելի է: Ես կոչ եմ անում կողմերին հարգել ձեռք բերված պայմանավորվածությունն ու հարգել հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասել է Իլկա Սուոմինեն:

 

 

Թեպետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, համաձայն որի' փետրվարի 15-ից պետք է ուժի մեջ մտներ հրադադարի պահպանման մասին համաձայնագիրը, սակայն անջատողականները հրաժարվում են դադարեցնել ռազմական գործողությունները Դեբալցեվո քաղաքում, այն համարելով սեփական տարածք: