ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով հանձնակատար Դունյա Միյատովիչը Ռիգայում անցկացվող «Մամուլի դերը Արեւելյան գործընկերությունում» թեմայով ԶԼՄ-ների առաջին կոնֆերանսի բացման ելույթում կոչ է արել դադարեցնել համագործակցությունը մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի հետ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արեւելյան գործընկերության ծրագրին մասնակից երկրների մեջ հատկապես առանձնացնելով Ադրբեջանին, Միյատովիչը նշել է, որ այդ երկրում փակվել է «Ազատություն» ռադիոկայանը, կալանքի տակ են գտնվում տասից ավելի լրագրողներ եւ բլոգերներ, իսկ Լրագրողների անվտանգության եւ ազատության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը հետապնդումից թաքնվում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը:

 

 

«Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով եւ դադարեցնենք համագործակցությունը մարդու իրավունքները խախտող երկրների, այդ թվում' Ադրբեջանի հետ»,- հայտարարել է Միյատովիչը: