ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել: Այս մասին հունվարի 8-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»,- ասաց Նաղդալյանը: