ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպում են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին գրում է APA ադրբեջանական գործակալությունը' հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:

 

Տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի(ԱՄՆ) հանդիպումը նախարարների հետ կկայանա Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում:

 

Համանախագահներն առանձին-առանձին հանդիպումներ են ունենալու Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ: