ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վարշավայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տեղեկացրել են Բաքվում ԱՄՆ դեսապանությունից:
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի առաջխաղացմանն ուղղված հերթական քայլերը:
Ավելի վաղ ԱՄՆ համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր այն մասին, որ մայիսին պատրաստվում է Լոս Անջելեսում և Հյուսթոնում հանդիպել հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ: