ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հանդիպում են ունեցել Վարշավայում:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք հանձն ենք առել աշխատել միասին Լեռնային Ղարաբաղում խաղաղո ւթյան հաստատման համար»,- գրել է ԱՄՆ համանախագահը:
Ավելի վաղ Ուորլիքը հայտնել էր, որ ԱՄՆ Լոս Անջելես և Հյուսթոն քաղաքներում հանդիպելու է հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին: