ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգների Էնդրյու Շոֆերը) հայտարարություն են տարածել, որում ասված է.
«Համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին խոսել են Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ: Մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդության գործընթացի ձևաչափերին վերաբերող հարցերի շուրջ»: