Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ժնևում կայացած ԵԱՀԿ կոնֆերանսում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պետք է զբաղվի Ուկրաինայում իրականացված պատերազմական հանցագործությունների հետաքննությամբ: Այս մասին հայտնել է «Казинформ»-ը:
Տոկաևը նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը իրական սպառնալիք է միջազգային անվտանգության համար: Նա նաև նշել է, որ հակամարտությունը լուծելու համար երկխոսության մեջ պետք է ներգրավվեն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները ԵԱՀԿ-ի աջակցությամբ:
Բացի այդ, Տոկաևը կոչ է արել դադարեցնել պատժամիջոցների հետևանքով առաջացած առճակատումը, որը երկրներից ոչ մեկին օգուտ չի բերել: